Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ է: Յուրաքանչյուր հայի ընտանիք ունի պատմություն. ցեղասպանության պատմությունը բոլորին է վերաբերում եւ հենց այդ պատճառով հարցը արդիական է յուրաքաչյուրի համար: Այս մասին հայտարարեց ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը' ելույթ ունենալով « Արարատի ստորոտին» միջազգային մեդիա կոնֆերանսում:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ այսօր էլ' հարյուր տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը , իսկ Ցեղասպանությունը չի ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ճանաչվել եւ դատապարտվել: «Միջազգային պայքար պետք է տանել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության դեմ: Մենք ցեղասպանության մասին խոսում ենք, ոչ թե այն պատճառով, որ հաճելի է մեզ, այլ որպես ազգ, որ վերապրել է ցեղասպանությունը, օգնել միջազգային հանրությանը' պահել հարցը ուշադրության կենտրոնո ւմ»,- ասաց Սարգսյանը:

 

 

Այսօրվա Թուրքիան շարունակում է ժխտել հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունը: Դա թշնամական քաղաքականություն է: Թշնամական վերաբերմունքը նա ցուցադրում է միջազգային բոլոր կազմակերպություններում եւ պաշտպանում հակահայկական բոլոր նախաձեռնությունները, որը իրականացնում է Ադրբեջանը: «Ցեղասպանության պատմությունը չի վերջացել, քանի որ այսօր էլ այդ հանցագործությունը կրկնվում է: Հենց դա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք այդ թեմայով խոսել, քննարկել»,- Վիգեն Սարգսյանը' մեջբերելով Հիտլերի խոսքերը ուղղված իր բանակին, այն մասին, թե ով է հիշում հայերի ցեղասպանությունը:

Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, սա նախազգուշացում է, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է դատապարտվի:

 

 

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Սարգսյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք նախապայմաններ չի դրել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար:

 

 

«Ցեղասպանության ճանաչման հարցը երբեք չի դրվել նախապայման' հարաբերությունների հաստատման համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը' շեշտելով, որ 2009թ. Հայաստանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման փորձ, որը լայն շրջանակներում հայտնի է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունով: Սարգսյանը շեշտեց, որ արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը բարձրացրեց եւ նախապայմաններ առաջադրեց, ինչը անընդունելի էր: Խոսելով Համահայկական հռչակագրի մասին, Վիգեն Սարգսյանը ներկայացրեց հենասյուները, որոնք պետք է իրականություն դառնան:

 

 

«Հիմնական սյունը հիշողությունն է: Երբ ասում ենք հիշողություն, ապա հասկանում ենք լայն կոնցպեցիա: Հիշողություն այն մարդկանց հանդեպ, ովքեր զոհվեցին, վերապրեցին, հիշողություն կորսված գույքի, ունեցվածքի հանդեպ:

 

 

Գոհունակության շնորհակալություն այն անհատների, պետությունների հանդեպ, ովքեր օգնեցին հայ ժողովրդին վերապրել: Հարյուր տարի առաջ մարդու իրավունքների, հումանիտար աջակցության գաղափարը, ընկածին ձեռք մեկնելը դեռես գոյություն չուներ այն իմաստով, ինչպես այժմ: Բայց այդ ժամանակ եղան մարդիկ, ովքեր վտանգեցին իրենց կյանքը հային աջակց ելու համար: Կային միսիոներներ, ովքեր օգնեցին հայ որբերին վերապրել ցեղասպանությունը, ովքեր դարձան մայրեր նրանց համար, օգնեցին, որ պահպանեն հայի ինքնությունը:

 

 

Դուք կզարմանաք իմանալով, թե սփուռքում որքան թերթեր են հրատարակվել, կառուցվել են եկեղեցիներ, դպրոցներ' այդ կերպ փրկելով հայի ինքնությունը»,- ասաց Սարգսյանը' հավելելով, որ 100-րդ տարելիցը նաեւ վերապրումի ժամանակ էր, վերածնունդի հարյուրամյակ էր, քանի որ վիշտն ու հիասթափությունն օգնեցին ոտքի կանգնել, վերագտնել պետականությունը, ստեղծել արվեստի գործեր ու շարունակել ապրել որպես ազգ:

 

 

Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

 

 

Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:

 

 

Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ: