Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտ արարությամբ հանդես եկավ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը:

 

«Ստատուս-քվոն անընդունելի է, եւ բանակցությունների կարեւոր նպատակը խաղաղ կարգավորման հասնելն է: ԵՄ-ն խթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակմանը, այդ թվում՝ նախագահների մակարդակով»,- ասաց Հանը'կոչ անելով կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, հայտարարություններում եւ գործողություններում զսպվածություն դրսեւորել եւ ստեղծել հակամարտության կարգավորման անհրաժեշտ մթնոլորտ:

 

Մարտի 18-ին Երեւանում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի բանակցությունները: Այցի շրջանակում Երեւանում անցկացվող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում Հանը նաեւ ելույթ է ունեցել: