Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բորուսիայի» և «Յուվենտուսի» միջև կայանալիք հանդիպմանը, նշել է, որ որ դորտմունդցիները հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն:

«Բորուսիան» քառորդ եզրափակիչ դուրս գալու շատ լավ հնարավորություն ունի: Այժմ նրանք ցուցադրում են հիանալի որակյալ ֆուտբոլ: Հուսով եմ, որ նրանք տանը կկարողանան հաղթել «Յուվենտուսին» և դուրս գալ քառորդ եզրափակիչ»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու այսօր «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: