«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.














Պուտինը և Էրդողանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը. «Անադոլու»

 

 

 

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջև թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

 

Նախագահները շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի' շեշտադրելով էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքների կարևորությունը: Կողմերը մասնավորապես խոսել են «Թուրքական հոսք»-ի մասին:

 

 

Հեռախոսազրույցի ընթացքում կարճ անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին: Էրդողանը Պուտինին հայտնել է, որ այս հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն»: Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մոտեցում ցուցաբերելու» հարցում: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին չի նշվում:

Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմի թաթարների հարցը:

 

 

 

***

 

 

 

ԲՀԿ համախմբված թիմն օգտագործելու է բոլոր հնարավորություններն ի շահ ժողովրդի

 

 

 

երջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտն ալեկոծության ենթարկվեց: Երկրի երկրորդ քաղաքական ուժն իր տեղը զիջեց կամ էլ նոր թափ առավ: Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իսկ ստեղծված իրավիճակը մասին ԲՀԿ-ականները դեռևս խոսել չեն ուզում՝ ժամանակ են խնդրում հետագա քայլերը մշակելու համար:

 

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանն ասաց, որ ոչ մեկ չէր ցանկանում և չէր էլ պատկերացնում, որ նման իրավիճակ կստեղծվեր, և այս ամենը տեղի կունենար ԲՀԿ-ի հետ: Այս պահին ամենակարևորը ԲՀԿ-ի պոտենցիալի օբյեկտիվ գնահատումն է և կուսակցության հետագա անելիքները ճիշտ հիմքերի վրա դնելը: «Ես վստահ եմ, որ կուսակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և այն քաղաքական թիմը, որ մնաց նրա կողքին, համախմբված է և կկարողանա կարճ ժամանակվա ընթացքում այս հարցերի պատասխանները գտնել և կուսակցությունը ճիշտ հիմքերի վրա դնել»,- ասաց Էլիզբարյանը:

 

 

- Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, դուրս եկան կուսակցությունից: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ թողեցին կուսակցությունը:

 

 

ԲՀԿ-ում եմ արդեն 10 տարի՝ 2005թ. նոյեմբեր ամսից, այս կուսակցության ակումբներում եմ, իմ գործունեությամբ ցույց եմ տվել, որ իմ ներդրումը կարող եմ ունենալ այս կուսակցությունում և միշտ պատրաստ եմ գործել գաղափարի շուրջ: Չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերների քայլերը, քանի որ յուրաքանչյուր մարդ ազատ է իր կայացրած որոշումներում և ինքն է պատասխանատու իր քայլերի համար: Ես կարծում եմ' նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատճառը' դուրս գալու կամ չգալու:Շարունակությունն ՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

 Փոփոխվել են քաղաքացիական և ծառայողական զենքի ներմուծման և արտահանման կարգերը

 

 

 

Հայաստանի' ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև քաղաքացիական և ծառայողական զենքի ներմուծման և արտահանման ոլորտում: Մասնավորապես, ԵՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից ՀՀ տարածք ծառայողական և քաղաքացիական զենք ներկրելու կամ նշված երկրներ արտահանելու համա ր ֆիզիկական կամ իրավաբանական անձինք յուրաքանչյուր անգամ պարտավոր են դիմել ՀՀ ոստիկանություն և ձեռք բերել մեկանգամյա լիցենզիա, ինչպես նաև թույլտվություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թ. նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ սահմանված կարգով:

 

 

ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Ճանապարհային ոստիկանության գործունեությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը որևէ փոփոխության չի ենթարկվել: Սակայն, որպես լրացուցիչ տեղեկատվություն, հարկ է իմանալ, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցներն այլևս չեն մաքսազերծվում և դրանց չի տրվում մաքսային հայտարարագիր, հետևաբար, եթե նախկինում այդ երկրներից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հան րապետություն տրանսպորտային միջոց ներմուծելու դեպքում ներմուծող անձը տրանսպորտային միջոցի ձեռքբերման փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, գրանցման երկրից գրանցումից հանելու մասին փաստաթուղթ և այլն)

 

 

հանձնում էր Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին և դրա փոխարեն ստանում ու գրանցման համար Ճանապարհային ոստիկանություն էր ներկայացնում մաքսային հայտարարագիր, ապա այժմ ԵՏՄ տարածքից ներմուծվող տրանսպորտային միջոցի գրանցման համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանություն ներկայացնել տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, գրանցման երկրից գրանցումից հանելու մասին փաստաթուղթ և այլն), արտահանման երկրի մաքսային անցակետի կողմից տրված տարանցիկ հայտարարագիրը և ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան հարկ վճարողների սպասարկման կետի կողմից տրված տեղեկանքը:

 

 

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված' տրանսպորտային միջոցների ներմուծման կամ արտահանման ընթացքում մաքսային ձևակերպումների, ինչպես նաև անհրաժեշտ վճարումների չափերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայություն:

 

 

 

***

 

 

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության կենտրոնական մարմինը ստեղծել է իր պաշտոնական էջը

 

 

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության կենտրոնական մարմինը ֆեյսբուքում ստեղծել է իր պաշտոնական էջը, որի միջոցով կներկայացվեն ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության մարմնի հրապարակած հաղորդագությունները, տեղեկագրերը, ծրագրերը, նախաձեռնությունները և տարբեր հանդիպումներ:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան ջից: Հայոց ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության կենտրոնական մարմնի ֆեյսբուքյան էջը կպարզաբանի մարմնի առաքելությունը, պահանջատիրության և ճանաչման աշխատանքները, Սիրիայի բարձր ատյանների արտահայտած որոշումներն ու հաղորդագությունները, Ցեղասպանության ժամանակագրությունը և այլն:

 

 

Նույնիսկ պատերազմական ծանր իրավիճակում սիրիահայությունը ձեռնարկում է տարբեր տեսակի պահանջատիրական միջոցառումներ:

Թեև տարածաշրջանը հղի է և ենթակա ռազմական և քաղաքական ամեն տեսակի զարգացումների, այդուհանդերձ, քաղաքական բարդ պայմաններում անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժանավայել նշումն առաջնակարգ նպատակ է գաղութի համար:

 

 

 

***

 

 

Նեմցովի գործով 20 փորձաքննություն է նշանակվել. փաստաբան

 

 

 

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նշանակված է մոտ 20 փորձաքննություն: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը' վկայակոչելով մեղադրյալ Զաուր Դադաևի փատաբան Իվան Գերասիմովին:

 

 

«Գործով մեծ քանակությամբ փորձաքննություններ են նշանակվել՝ մոտ 20-ը: Դրանք են՝ դատաբժշկական, կենսաբանական, մոլեկուլագենետիկական, դատաձգաբանական և այլն»,- ասել է Գերասիմովը:

 

 

Նա նաև նշել է, որ բոլոր փորձաքննությունների նշանակման մասին տեղեկացնում են ինչպես փաստաբաններին, այնպես էլ ամբաստանյալներին:

Ավելի վաղ Գերասիմովը նաև հայտարարել է, որ քննիչների կարծիքով հանցագործության հիմնական տարբերակը վարձու մարդասպանությունն է, այլ ոչ թե կրոնական հողի վրա վրեժը:

 

 

 

***

 

 

 

Ողբերգական դեպք' Արմավիրում. ընտանիքի երկու անդամներն ինքնասպան են եղել

 

 

 

Արմավիրի մարզի եզդի Ամոյանների ընտանիքում դժբախտությունները հաջորդում են իրար: Ընդամենը մեկ շաբաթ առաջ իր կյանքին վերջ էր տվել 11-ամյա Զարիֆա Ամոյանը, իսկ մարտի 16-ին ինքնասպան եղավ նաև նրա հորեղբայրը' 48-ամյա Շիրին Մամոյանը:

 

 

 

Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը հայտնեց, որ Զարիֆայի հետ տեղի ունեցածից հետո Շիրին Մամոյանն ամեն օր գերեզմաններ էր այցելում, որտեղ հանգչում է նաև նրա 17-ամյա վաղամեռիկ դուստրը: Գյուղապետը պատմեց, որ վերջին օրերին ինքնասպան եղած տղամարդը սկսել էր չարաշահել ալկոհոլը, իսկ կյանքի վերջին օրը 19-ամյա որդուն ուղարկել է ազգականի տուն, ապա մեկուսացել աներոջ նկուղում, մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել, հետո կախվել:

 

 

 

«Շատ դժբախտ ընտանիք է այս ընտանիքը: Երկու տարի առաջ նրա 17-ամյա աղջիկը մահացավ: Պաշտոնապես ասում են, թե սննդային թունավորումից է եղել: Դժբախտ երեխան նոր էր ամուսնացել, մի քանի ամսական երեխա ուներ, ու նման բան տեղի ունեցավ: Շիրինն էլ հիմա երկու տղա ունի, որոնցից մեկը 22 տարեկան է, առաջին կարգի հիվանդ' էպիլեպսիայով է տառապում: Երևի թե իրար հաջորդող այս դժբախտություններն էլ նրան դրդեցին վերջ տալ կյանքին»,- ասել է նա

 

Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

 

***

 

 

 

 

Մահվան ելքով պատահար' Երևան-Գյումրի ճանապարհին

 

 

 

 

Ոստիկանության Աշտարակի բաժնում մարտի 17-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհից Շամիրամ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել 1988թ. ծնված Մնացական Սարիբեկյանի «ՎԱԶ-2106» և 1998թ. ծնված Վարդան Զ.-ի «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

 

 

Պատահարի հետևանքով Մնացական Սարիբեկյանը տեղում մահացել է, իսկ ուղևորն ու «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

 

 

 

***

 

 

 

 

Ավետիսյանների իրավահաջորդները ստացել են փորձաքննությունների եզրակացությունները

 

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների իրավահաջորդներին տրամադրել է քրեական գործի շրջանակում իրականացված փորձաքննությունների եզրակացությունները:

 

 

«Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունից բացի'նախաքննական մարմինը մեզ տրամադրել է նաև քրեական գործով իրականացված այլ փորձաքննությունների եզրակացությունները, որոնց մասին ես, ինչպես նաև Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, մանրամասն կխոսենք մարտի 20-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը և հավելեց, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի կայանալիք մամուլի ասուլիսի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:

 

 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի թույլտվությամբ Ավետիսյանների իրավահաջորդները մասնակցել էին դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններին:

 

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո նույնպես մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: