Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրի' Թուրքիային արված կոչերը հայ-թուրքական սահմանը բացելու, Ցեղասպանությունը ճանաչելու և Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ դուր չեն եկել թուրքական շրջանակներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24.com.tr-ը, Անկար այի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը այս առնչությամբ ռասիստական գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

 

Գրառման մեջ Գյոքչեքը խնդրել է Ջեմ Օզդեմիրին պարզաբանել' արդյոք նրա ծագման մեջ կան հայկական արմատներ: Անկարայի քաղաքապետի կողմից նման ռասիստական գրառում անելը ապացուցում է, որ Թուրքիայում «հայ» որակումը շարունակում է դիտարկվել որպես վիրավորանք և անարգանք:

 

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Երևան կատարած այցելությա ժամանակ ոչ միայն կոչ էր արել Գերմանիային ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կարծիք էր հայտնել, որ քայլ առաջ կլինի Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացումը: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նա նշել էր, որ նման քայլերի ձեռնարկումը բխում է հենց Թուրքիայի շահերից: