«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում անփոփոխ է:

 

 

Այս մասին ԲՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: «Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Այդ մասին մենք հայտարարել ենք նաև Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Մենք ասել ենք, որ այդ հանդիպման ընթացքում ԲՀԿ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

 

 

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ առաջիկայում ԲՀԿ-ն իր հետագա գործունեության վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ: «Երկուշաբթի ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի ընդդիմադիր լինելու մասին: Խմբակցությունը իր բնականոն աշխատանքները շարունակելու է»,- ասաց Զոհրաբյանը:

 

 

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավարի փոփոխությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հրապարակային հայտարարություն, ինչը հիմք է հանդիսացել նման փոփոխության համար: