«Նիսսան» մակնիշի ավտոմեքենան մարտի 18-ին' ժամը 19.50-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

 

Պատահարի հետևանքով «Նիսսան»-ի վարորդն ու 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնու թյան հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: