Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 19-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում կարևորվել է հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվել է TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում:

 

 

Երկուստեք ընդգծվել է հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային երկխոսության, ֆրանկոֆոն երկրների համագործակցության խթանման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորություններին։