Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն սպանվել Է Charlie Hebdo հանդեսում հրապարակված ծաղրանկարների հարցում իր հրապարակային դիքորոշման պատճառով, նրան սպանելու համար տրամադրվել Է 5 միլիոն ռուբլի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսբալտ» գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության գործի նյութերը:

 

 

Գործակալության կողմից մեջբերվող նյութերից հետևում Է, որ 2015 թվականի հունվարի կեսերին Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը և Բեսլան Շավանովը «հետաքննության կողմից չպարզված անձանցից» ընդունել են Նեմցովի սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու առաջարկությունը, քանի որ նա ակտիվորեն պաշտպանել Է ֆրանսիական Charlie Hebdo հանդեսում ծաղրանկարների հրապարակումները:

 

 

Հետաքննությունը կարծում Է, որ ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաևը գործել Է ինչ-որ անձանց պատվերով, որոնք պաշտպանում Էին նրա կրոնական հայացքները և հինգ միլիոն ռուբլի են տրամադրել գործողության համար: Ինչպես նշել Է գործակալությունը, «չպարզված անձի դերն ակտիվորեն վերագրում են «Սևեռ» գումարտակի մարտիկ Ռուսլան Գերեմեևին», որը Չեչնիայի Շելկովսկայայի շրջանի ներքին գործերի շրջանային բաժնի պետ Վախա Գերեմեևի և սենատոր Սուլեյման Գերեմեևի ազգականն Է: