Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում, օրենսդիր և գործադիր իշխանությանը հրահանգեց բլոկադա սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց, որ համաձայն չստուգված տեղեկությունների՝ Ծառուկյանը միլիարդավոր դոլարների հարկեր չի վճարել, Սարգսյանը հայտարարեց, որ Ծառուկյանին պետք է զրկել մանդատից, որովհետև նա չի մասնակցում ԱԺ նիստերին, այս մեղադրանքներից հետո ահաբեկված Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց իր մտադրությունների մասին, սակայն Սերժ Սարգսյանին հնազանդվելու որոշումից հետո Ծառուկյանը շարունակում է մնալ պատգամավոր, իրավապահները մոռացել են նրան ուղղված մեղադրանքների մասին»,- ասաց Փաշինյանը և դիմելով եվրոպացի գործընկերներին ասաց. «Այստեղ կա՞ ժողովրդավարության եզրույթ»:

 

Տեսանյութըը` 1in.am-ի.