ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի պատվիրակությունը մտադիր Է այցելել Գյումրի եւ ծաղկեպսակներ դնել Ավետիսյանների սպանված ընտանիքի շիրիմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 20-ին լրագրողներին հայտնել Է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

 

Նրա խոսքով՝ կոմիտեի անդամները պլանավորում են մարտի 28-ին համատեղ նիստ անցկացնել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին քաղաքական կոմիտեի հետ: Օրակարգում կլինեն եվրասիական ինտեգրացման, միգրացիայի խնդիրները, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցերի քննարկումը:

 

Մարտի 29-ին Պետդումայի կոմիտեի պատվիրակությունը, ինչպես ենթադրվում Է, կայցելի Գյումրի: «Ինչ վերաբերում Է Գյումրիի ողբերգությանը, ապա այն առանցքային խնդիր չդարձավ եւ պառակտման չհանգեցրեց պաշտոնական Երեւանի հետ, ինչպես կանխագուշակում Էին մեր քաղաքական ընդդիմախոսները: Այժմ հետաքննություն Է ընթանում: Մենք մտադիր ենք ծաղկեպսակներ դնել Ավետիսյանների ընտանիքի շիրիմին»,- ասել Է ռուս պատգամավորը:

 

Նա հավելել Է, որ նախատեսվում Է անցկացնել նաեւ հայ ընտանիքի սպանության հետաքննության ընթացքին հետեւող համատեղ հանձնաժողովի նիստը: «Մեր կողմից այն գլխավորել Է Օլեգ Լեբեդեւը (կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալը «Եդինայա Ռոսիայից»)»,- նշել Է Սլուցկին: