Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Տիգրանաշենի, Վարդենյաց, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում մարտի 20-ին' ժամը 11:30-ի դրությամբ, ձյուն է տեղու մ:

 

Արագածի և Գյումրու տարածաշրջաններում սաստիկ քամի է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: