Wall Street Journal թերթի՝ անհայտ կորած լրագրող Դեյվիդ Բյորդի մարմինը հայտնաբերել են ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի գետում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փասայիկ գետում կանոեով լողացող երկու հոգի նկատել են կարմիր բաճկոն, որը պատկանում Էր կորած Բյորդին: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են մարմինը, որը նույնականացվել Է»,- ասված Է N ew York Post թերթի հաղորդագրության մեջ:

 

55-ամյա Բյորդն ավելի քան մեկ տարի առաջ տնից դուրս Է եկել զբոսանքի եւ չի վերադարձել: Լրագրողի աճյունը հնարավոր Է եղել նույնականացնել այն տվյալների շնորհիվ, որոնք մնացել Էին ատամնաբույժի մոտ, որը բուժում Էր զոհվածին:

 

Ոստիկանությունը կատարում Է լրագրողի մահվան պատճառի հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: