Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մեկնաբան Ալեքսանդր Մինկինին, Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Լեոնիդ Մլեչինին, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Զախարովային, ինչպես նաև Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին, ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Բորիս Րեզնիկին և էստոնական «Դելֆի» գործակալության գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդին:

 

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

 

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային արդի խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: