Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ զայրանք է առաջացել, երբ նա իմացել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին, հաղորդում է Bloomberg-ը' վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներին:

 

 

Մեկ այլ աղբյուր հայտնել է լրատվական գործակալությանը, որ ՌԴ նախագահը «ավելի է մտահոգվել» քննիչների' սպանության մեջ Չեչնիայի հետքի մասին արված հայտարարությունից հետո:

 

 

Քաղաքական գործիչը սպանվել է Մոսկվայում' Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, փետրվարի 28-ի գիշերը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ, հետաքննության տվյալների համաձայն' Նեմցովի սպանության հանցավոր խումբը կազմվել էր 2015 թվականի հունվարին: