Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը Ռուսաստանին կոչ է արել Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: «ՌԴ-ին ուղղված մեր կոչը հստակ է. 2014 թվականին Ղրիմի բռնակցումն անօրինական էր, և այժմ էլ' 2015-ի մարտին, շարունակում է անօրինական մնալ: Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի Ղրիմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Ղրիմի' ՌԴ-ին միանալու օրվա կապակցությամբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հղած ուղերձում:

 

Համոնդն ընդգծել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին տեղի է ունեցել միջազգային նորմերի խախտումներով և խոսում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ուղղված արհամարհանքի մասին: «ՌԴ-ին բացարձակապես հարիր չէ պետական սահմանի փոփոխման նպատակով ուժի կիրառումը: Նման պահվածքը սպառնալիք է միջազգային անվտանգության և բոլոր պետությունների ինքնավարության համար»,-ընդգծել է Համոնդը: