ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 23-ին' ժամը 02.11-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Ա. Գ.-ին (ծնված 1970թ.), ով ծխահարվել էր: Ա. Գ.-ին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.27-ին, մարվել' ժամը 03.01-ին: Այրվել է հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 5քմ):