Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ' ԼՂՀ մայրաքաղաքում 2015թ. ապրիլի 1-30-ը հայտարարվել է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:

 

Որոշման համաձայն, աշխատանքների պատշաճ նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կգլխավորի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են փոխքաղաքապետեր Սուրեն Թամրազյանը և Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի բաժինների պետեր ու նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

 

Քաղաքապետը հաստատել է նաև միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը, որտեղ հստակ ուրվագծվում է քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների, ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

 

Որոշման համաձայն, ապրիլի 25-ին հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի օր: