Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի բոլոր կողմերի գործողությունները պետք Է լիովին վերահսկվեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումն Է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արագչին Թասնիմ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

 

 

«Բնականաբար, Իրանի միջուկային ծրագիրը պետք Է գտնվի Ատոմային Էնրգիայի միջազգային գործակալության լիակատար վերահսկողության ներքո: Հավասարապես պետք Է լիովին վերահսկվի նաեւ պատժամիջոցների վերացման գծով մյուս կողմի պարտավորությունների կատարումը»,- հայտարարել Է նա:

 

 

«Եթե մենք հասնենք գործարքի կնքման, ապա ստուգման հնարավորությունները պետք Է գոյություն ունենան երկու կողմերի համար Էլ, նշել Է դիվանագետը: Իսկ դա նշանակում Է, որ համաձայնագրի վերաբերյալ մեր կամ մյուս կողմի ստանձնած պարտավորությունները պետք Է լինեն ինչպես ստուգելի, այնպես Էլ ապացուցելի»,- պարզաբանել Է Իրանի ԱԳ փոխնախարարը:

 

 

Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախորդ փուլը Լոզանում տեւել Է վեց օր՝ մարտի 15-ից մինչեւ 20-ը, եւ անցել Է ԻԻՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Ջավադ Զարիֆի հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ամենօրյա կոնսուլտացիաների ձեւաչափով: Թասնիմ գործակալության տվյալներով՝ Իրանը եւ ԱՄՆ-ը մարտի 25-ին Լոզանում կշարունակեն երկկողմ կոնսուլտացիաներն իրանական միջուկային ծրագրի շուրջը վերջնական համապարփակ համաձայնագրի մշակման նպատակով ԻԻՀ-ի եւ «վեցյակի» բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: