Ռուսաստան վրացական գինու արտահանումը 2015 թվականի առաջին երկու ամսվա արդյունքներով կրճատվել է գրեթե յոթ անգամ՝ կապված ռուբլու դեվալվացիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը: Հունվար-փետրվարին Վրաստանը Ռուսաստան է ուղարկ ել 1,72 մլն շիշ գինի:

 

Ընդհանուր առմամբ ՌԴ վրացական ապրանքների մատակարարումները երկու ամսում կրճատվել են 2,8 անգամ՝ մինչեւ 15,6 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 15,6 տոկոսով՝ մինչեւ 90,5 մլն դոլար: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 13 տոկոսով:

 

2013 թվականի հունիսին երկարամյա արգելքից հետո Վրաստանը վերսկսել է Ռուսաստան ատահանել գինի, կոնյակ, հանքային ջրեր, իսկ այնուհետեւ՝ միրգ ու բանջարեղեն: