Թուրքիայում նոր քաղաքական լարվածություն է առաջացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը փոխվարչապետ, Թուրքիայի կառավարության խոսնակ Բյուլենթ Արինչին կոչ է արել հրաժարական տալ:

 

 

Իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Մ. Գյոքչեքը դատապարտել է Բ. Արինչին քրդական խնդրի լուծման հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը քննադատելու համար: Նա Բ. Արինչին մեղադրել է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը պատկանող «զուհագեռ պետության» հանձնարարականով գործելու մեջ:

 

 

«Ես միշտ մտածում էի, թե տեսնես գյուլենականները մեզ որ կողմից պետք է հարվածեն: Խոստովանեմ, որ նման հարված չէի սպասում: Մեզ հարվածեցին ներսից, եւ այդ հարվածը հասցվեց Բյուլենթ Արինչի միջոցով», -ասել է Մ.Գյոքչեքը:

 

 

Անկարայի քաղաքապետը նաեւ հավելել է, որ Բ. Արինչի դուստրը ե փեսան' Աքրամ Եթերը «ֆանատիկոս գյուլենականներ» են: Նրա կարծիքով' սրանից հետո Բ. Արինչն այլեւս չի կարող ԱԶԿ-ի խոսնակը լինել եւ պետք է անմիջապես հրաժարական տա:

 

 

Մ. Գյոքչեքի մեղադրանքներին փոխվարչապետ Բ. Արինչի արձագանքը չի ուշացել: Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Մ. Գյոքչեքին անդաստիարակ է անվանել եւ հավելել. «Նա իմ հրաժարականը պահանջելու հարգանքի արժանի անձ չէ...Նման քայլով Մելիհ Գյոքչեքը ցանկանում է ապահովել իր որդու պատգամավորական թեկնածությունը: Մելիհ Գյոքչեքն այն անձնավորությունն է, ով քվեներ ստանալու համար համագորշակցում էր զուգահեռ կառույցի հետ, իսկ հետո' ծախեց Անկարան», -ասել է Բ. Արինչը:

 

 

ԱԶԿ-ում նոր լավրածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել էր, թե ինքը տեղյակ չէ այն մասին, որ պատգամավորներ են մեկնել Իմրալի բանտում ցմահ բանտարկված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մոտ, ինչին Բ. Արինչն առարկել էր:

 

 

Բ. Արինչն այդ առնչությամբ ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ Էրդողանն անընդհատ տեղեկացվում է քաղաքական գործընթացներին, եւ Թուրքիայի նախագահը գիտեր նաեւ այդ մասին:

 

 

Ուշագրավ է, որ Թուրքիայի փոխվարչապետ Բ. Արինչն անհամաձայնություն էր հայտնել նաեւ Էրդողանի կողմից օրերս արված այն հայտարարությանը, թե Թուրքիայում քրդական խնդիր գոյություն չունի: