«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Վայոց ձորում թունավորման դեպք է գրանցվել

 

 

 

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ Ռ. Ա.-ը (ծնված 1990թ.) մարտի 23-ին ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

 

 

***

 

 

 

 

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր. ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ

 

 

 

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:

 

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել:

 

 

 

Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ: Հավաքվածները ասել են, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է գյուղի տներից մեկում «ռազբոյ անել» և գյուղացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է:

 

Շարունակությունն՝ այստեղ

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

Իմ պապիկին տարան ու այլևս ոչ ոք նրան չտեսավ. մալաթիացի հայի համար ճանաչումը կամ ժխտումը չի փոխի իրականությունը

 

 

 

 

 

Թուրքիայի տարբեր հատվածներում բնակվող հայերը, ովքեր Ցեղասպանությունից հետո շատ հաճախ ընդունել էին իսլամ և դարձել էին մուսուլման, վերջին տարիներին վերադառնում են իրենց արմատներին: Սեփական ինքնության վերականգնման ճանապարհին կարևոր քայլերից մեկն էլ նրանց կողմից հայ լինելու փաստի բարձրաձայնումն է: Նմանօրինակ դեպքի վերջին տարիներին ականատեսն ենք լինում Մալաթիայում: Չնայած այստեղ հայերը մեծ թիվ չեն կազմում, այդուհանդերձ նրանք համարձակորեն խոսում են իրենց հայի ինքնության մասին:

 

 

 

«Արմենպրես»-ը վերջին տարիներին սեփական արմատներին վերադարձի, ինչպես նաև Թուրքիայում հայերի առջև ծառացած այլ խնդիրների մասին խոսել է Մալաթիայի հայերի միության նախկին նախագահ, գործարար Հոսրոֆ Քյոլեդավիթօղլուի հետ:

 

 

-Պարոն Քյոլեդավիթօղլու, այսօր Մալաթիայում քանի՞ հայ է բնակվում: Նրանք թաքցնո՞ւմ են հայի իրենց ինքնությունը, թե բացեիբաց խոսում են դրա մասին:

 

 

-Այսօր Մալաթիայում սեփական ինքնությունը չթաքցնող հայերի թիվը 60-ն է: Ներկայում հայտնի չէ, թե վերջին հարյուր հիսուն տարիների ընթացքում որքան է այն հայերի թիվը, ովքեր կամավոր կամ բռնի կերպով իսլամ են ընդունել: Որոշ ընտանիքներում այս իրողությունը շատ լավ գիտեն, սակայն բացեիբաց չեն խոսում դրա մասին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

 

 Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2014-ին քաղաքում կատարված աշխատանքները

 

 

 

 

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը 2015թ. մարտի 24-ին ներկայացրել է զեկույց.

«2014թ. Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին.

Հարգելի՛ ներկաներ, գործընկերներ, էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր։

 

 

 

Չխախտելով քաղաքը ղեկավարելու տարիներին իմ ձևավորած ավանդույթը՝ դարձյալ քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում եմ բաց հրապարակային։ Այսօր այս դահլիճում ներկա են Էջմիածնի հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ի վերջո՝ բոլոր նրանք, ովքեր կամեցել են անմիջականորեն ունկնդրել քաղաքապետի տարեկան զեկույցը։ Հաշվետվության ներկայացումից հետո, ես կպատասխանեմ ներկաներին հետաքրքրող ցանկացած հարցի, իսկ առայժմ թույլ տվեք անցնել բուն պարտականությանս կատարմանը։

 

 

 

Եվ այսպես։ 2014 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 111,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 208մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 346մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 126,4 տոկոսով։

 

Այժմ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրենք, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները։Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

 

Յանուկովիչ-կրտսերը մահացել է' փրկելով մյուսներին

 

 

 

 

Սևաստոպոլի Նախիմովի շրջանի վարչակազմում հաստատել են, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդուն հուղարկավորել են ռազմական գերեզմանատանը և բացատրել են, թե ինչու է Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն իր վերջին հանգրվանը գտել այդտեղ: Այս մասին հայտնել է Вести-ն:

 

 

Այն, որ Յանուկովիչ-կրտսերը հուղարկավորվել է այդ գերեզմանատանը, պաշտոնյաները բացատրել են նրա մահվան հանգամանքներով:

«Ականատեսների վկայությամբ՝ նա մահացել է՝ փրկելով մյուսներին: Օգնել է բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենայից, իսկ ինքը չի հասցրել»,- մեջբերում է պարզաբանումները «Ինտերֆաքսը»:

 

 

 

Գործալաությունում ընդգծել են, որ այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել:

Ավելի վաղ մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Յանուկովիչ-կրտսերը մահացել է Բայկալ լճում: Նրանց տվյալներով' միկրոավտոբուսը, որում գտնվել է նա, ընկել է սառույցի տակ:

 

 

 

***

 

 

 

 

Ցիրկում արջին հեծանիվ քշել սովորացնում են, ադրբեջանցուն կրակել չե՞ն սովորացնի. Սեյրան Սարոյան

 

 

 

«Իհարկե, մեզ համար սխալ է: Մի օր այդ նույն զենքը Ռուսաստանի դեմ է կռվելու»: Այսպես արձագանքեց գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք Ռուսատանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը:

 

 

 

Հարցին, թե ադրբեջանցիները կկարողանա՞ն այդ զենքից օգտվել, Սեյրան Սարոյանն ասաց. «Ինչի՞ չեն կարողանա, էդքան ախմա՞խ են: Իհարկե, կարող են: Կսովորեն էլի: Ցիրկում արջին հեծանիվ քշել սովորացնում են, ադրբեջանցուն կրակել չե՞ն սովորացնի:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.

 

 

 

***

 

 

 

 

Հանձնվել ա, թե շշկռվել ա, ըլնում ա ըտենց. Սեյրակ Սարոյանը՝ դասալիք զինվորի մասին

 

 

 

 

«Հանձնվել է, թե շշկռվել անցել, լինում է տենց, որ մառախուղ է լինում, զինվորը շեղվում անցնում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ Սեյրակ Սարոյանը՝ խոսելով, օրերս Ադրբեջանի սահմանն անցած զինվորի մասին:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

Հակառակորդի կողմն անցած զինծառայողի գործով նախաքննությունը շարունակվում է

 

 

 

 

ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողի' հակառակորդի կողմն անցնելու պատճառներն ուսումնասիրվում են, իսկ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը ռեժիսուրայի ժանրից էր: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:

 

 

«Մենք արդեն հաղորդագրությունը տարածել ենք, որ այդ զինծառայ ողը, մարտական դիրքում թողնելով իր հանդերձանքն ու զենքը անցել է հակառակորդի կողմը: Պատճառներն այժմ ուսումնասիրվում են, իսկ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը ռեժիսուրայի ժանրից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

 

 

Փոխնախարարը խորհրդարանում զրուցեց նաև լրագրողների հետ: Նա ընդգծեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ ներկայացնել, թե ինչո՞ւ է հայ զինծառայողն անցել հակառակորդի կողմը, քանի որ պատճառները դեռևս ուսումնասիրվում են: Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել՝ Նազարյանն ընդգծեց, որ հստակ որևէ բան չի կարող ասել, քանի դեռ հարուցված քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել: «Ես ձեզ խնդրում եմ, նույն հարցերն ինձ անընդհատ մի ուղղեք, որովհետև հիմա ոչինչ չեմ կարող ասել: Ես չեմ կարող այս պահին անպատասխանատու հայտարարություններ անել, քանի որ գործի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշեց Նազարյանը:Շարունակությունն՝ այստեղ: