ffa.am Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Գաել Անդոնյանի և Ռուսլան Կորյանի շնորհանդեսը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համապատասխանաբար 2 և 9 համարի մարզաշապիկները հանձնեց երկու նորեկներին՝ մաղթելով նրանց հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականի կազմում. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: