wrestling.amԱրդեն տեղեկացրել էինք, որ Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ազատ ոճայինների պայքարի մրցումային երկրորդ օրը 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը հասել էր եզրափակիչ: Եվ ահա քիչ առաջ Ֆրանգուլյանն եզրափակչում 8:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին և հռչակվեց չեմպիոն: Մեդալ շահելու հնարավորություն ուներ նաև 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում երևանցի ըմբիշը որքան էլ համառեց, չկարողացավ ջարդել բելառուս Ալեքսանդր Կարպաչի համառ դիմադրությունը: Հիշեցնենք, որ երեկ էլ արծաթե մեդալ է նվաճել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այսպիսով՝ ազատ ոճայինները մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում նվաճեցին մեական ոսկե և արծաթե մեդալ: Հերթը հունահռոմեականներինն է: