Ուկրաինայի Վոլինսկայա շրջանում կործանվել է «An-2» ինքնաթիռը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների հարցով պետական ծառայության մամուլի ծառայությանը, գրում է Газета.Ru-ն:

 

«An-2» ինքնաթիռի օդաչուն իրականացնում էր չարտոնված թռիչք: Իջեցնելով օդանավը վտանգավոր բարձրությունից՝ հարվածել է բնակելի շենքի տանիքին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է գյուղի ճանապարհին և բռնկվել»,- ասվում է զեկույցում:

 

Նշվում է, որ միջադեպի արդյունքում օդաչուն զոհվել է:

 

Ներկայումս քննվում են միջադեպի բոլոր հանգամանքները: