Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարված հայտամրցույթի արդյունքում իր նավթա-գազավերամշակման եւ նավթաքիմիական համալիրի նախագծի իրագործման կառավարումը հանձնել է ամերիկյան Fluor Limited ընկերությանը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

Բազմամիլիարդանոց նախագծի իրականացումը, որի հստակ արժեքը չի բացահայտվում, կսկսվի 2015 թվականին:

 

Fluor ընկերությունը, որը հանդես է գալու որպես նախագծի մենեջեր, պետք է օգնի կապալառուների որոշման, գազանավթավերամշակող եւ նավթաքիմիական գործարանների շինարարության ժամանակ ինժեներային աշխատանքներ իրականացնելու եւ նրանց մատակարարման հարցերում:

 

Fluor-ի Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում էներգետիկական եւ քիմիական հարցերով նախագահ Տակո դե Խաանը գոհունակություն է հայտնել SOCAR-ի կողմից իրենց ընկերությունն ընտրվելու առնչությամբ:

 

Նավթագազավերամշակման եւ նավթաքիմիական համալիրները կառուցվելու են Բաքվի Գարադաղի շրջանում: Ենթադրվում է, որ համալիրի փուլային շահագործումը կսկսվի 2019-2023 թվականներին: Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 14 մլրդ դոլարի սահմաններում: