Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ, որն ավարտվում է այս տարվա ամռանը:

27-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2010թ., որի ընթացքում երկու անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, մեկական անգամ հաղթել է երկրի սուպերգավաթի խաղարկությունում, առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում:

«Որոշել եմ չերկարաձգել պայմանագիրս «Ռեալի» հետ: Ցանկանում եմ նոր մարտահրավերներ գտնել կարիերայումս և շարունակել առաջընթաց ապրել: Հիանալի ժամանակ անցկացրի այս ակումբում և ամեն հնարավորը կանեմ թիմին մինչ մրցաշրջանի ավարտն օգնելու համար»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Խեդիրան մասնակցել է 11 խաղի: