Times.am-ը գրում է.

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլևս անկարող լինելով զսպել հասարակության տրամադրությունները, իր բարոյալքված ու կամազուրկ բանակի մարտական ոգին բարձրացնելու համար սկսել է հանդես գալ զառանցանք հիշեցնող արտահայտություններով: Այսպես, ադրբեջանական նովրուզի տոնակատարությունների առիթով առաջնագիծ մեկնած Հասանովը հայտարարեց, թե «առաջին իսկ հարվածով մենք կոչնչացնենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, և մեր հարվածից հետո հակառակորդը 100 տարի հետո էլ ուշքի չի գա»:

 

 

Երևում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2013թ. հոկտեմբերից զբաղեցնող Հասանովը ով, իդեպ, չունի պատերազմական գործողություններին մասնակցելու ոչ մի փորձ ու ռազմական տարրական գիտելիքներ և ըստ երևույթին պատերազմի մասին իր պատկերացումները ձևավորել է համակարգչային խաղերի ու հոլիվուդյան մարտաֆիլմերի հիման վրա, այդպես էլ չի կարողացել ընկալել իր նոր գործի բնույթը: Նրան թվում է, թե մինչև այժմ հանդիսանում է ներքին զորքերի հրամանատար, ում միակ գործը եղել է սեփական անզեն ժողովրդի նկատմամբ անպատիժ բիրտ ուժ կիրառելը:

 

 

Ինչպես արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա, հայ զինվորը ամուր կանգնած է իր հողի վրա ու պատրաստ է ոչ միայն բավարարվել պաշտպանական գործողություններով, այլև մարտական գործողություններ վարել հակառակորդի տիրապետության տակ գտնվող մեր պապենական տարածքներում և կրկին անգամ կրկնել իր ավագ սերունդների օրինակը՝ ցուցադրելով իր բազկի ուժն ու զենքի փառքը:

Թա՛փ տուր քեզ, Զաքիր Հասանով…»:

Վալերի Սարգսյան

ազատամարտիկ,ՊԲ զինծառայողի հայր