Դումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Եմենում իրավիճակի սրման մեջ: Այդ մասին դիվանագետը գրել է թվիթերի իր միկրոբլոգում. գրում է Газета.Ru-ն:

 

 

«Ամերիկյան ղեկավարությունը հանգեցնում է անօրինականության. եթե ՆԱՏՕ-ն կարող է ռմբակոծել Բելգրադը և Տրիպոլին, այլ մայրաքաղաքներում կարծում են, որ հնարավոր է ռմբակոծել Եմենը», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արաբական պետությունների լիգան աջակցում է Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությանը Եմենի ճգնաժամին:

Ավելի ուշ, Սաուդյան Արաբիան վերսկսել է Եմենի մայրաքաղաքի ռմբակոծությունը: