Արտաշատում շուրջտարյա գործող վեց մանկապարտեզներում երեխաների հաճախումները կարելի է համարել բավարար: Նախակրթական ուսումնական հաստատություններից չորսում վերջին օրերին բացակայություններ եւ երեխաների մոտ հիվանդության նախանշաններ չեն հայտնաբերվել, իսկ մյուս երկուսում' բացակաների թիվը եղել է չնչին:

 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արտաշատի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Մանյա Գաբրիելյանը' ավելացնելով, որ քաղաքում գործող երկու սպորտդպրոցներում սաների հաճախելիությունն անգամ սուր շնչառական հիվանդությունների բռնկման փուլում հասնում էր 95 տոկոսի: Նա նշեց, որ մասնագետներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ սպորտդպրոցներ են հաճախում ֆիզկապես ամուր եւ առողջ երեխաները:

 

Հանձնարարված է, որպեսզի մանկապարտեզներում բուժքույրերը լինեն խիստ եւ աչալուրջ. մանկապարտեզ մուտք գործող երեխայի մոտ հիվանդության նախանշաններ հայտաբերելու դեպքում' նրանց անմիջապես հետ ուղարկեն տուն:

 

Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից հայտնեցին, որ մարզում մանկապարտեզները գտնվում են համայնքային ենթակայության տակ: Եթե որեւէ գյուղում կամ քաղաքում նկատվեն մասնավոր դեպքեր, ապա համայնքի ղեկավարությունն իրավունք ունի միանձնյա կայացնել նուհի գործունեության ժամանակավոր դադարեցման որոշումը:

 

Արտաշատում գործող յոթ մանկապարտեզում սաների թիվը ավելի քան 1000 է: Նրանցում աշխատում են 93 դաստիարակ, լոգոպեդ, երաժշտության ուսուցիչ, սոցիալական մանկավարժ, մեթոդիստ եւ տնօրեն:

 

 

Լիլիթ Մաճկալյան