Աշխարհի երկրորդ ռակետ 27-ամյա Մարիա Շարապովան չկարողացավ դուրս գալ Մայամիի մրցաշարի երրորդ շրջան:

Շարապովան զիջեց իր 21-ամյա հայրենակցուհի Դարիա Գավրիլովային:

1 ժամ 49 րոպե տևած պայքարն ավարտվեց 6:7 (4:7), 3:6 հաշվով:

Հիշեցնենք, որ Շարապովան 4-րդ շրջանում լքել էր նաև Ինդիանա Ուելսի պայքարը:

Նշենք, որ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6:3, 6:2 հաշվով հաղթեց Ուրսուլա Ռադվանսկային: