Հանրապետության տարածքում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում' ինտենսիվ:

 

Oդի ջերմաստիճանը մարտի 28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով: Քամին արևմտյան' 3-8 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20 աստիճան, մարտի 29-ին' +21, մարտի 30-31 ին և ապրիլի 1-ին' +16 աստիճան: