Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Ալբանիայի դեմ կայանալիք հանդիպումը. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ դիմակայությունը տեղի կունենա մարտի 29-ին:

Մովսիսյանը նշել է, որ մեր հավաքականի գլխավոր նպատակը հաղթանակն է:

«Շատ ուրախ էի հավաքական հրավիրվելու համար: Առաջին իսկ խաղից ուժերս չէի խնայում և փորձում էի օգնել թիմակիցներիս հաջողության հասնել: Հայաստանն իմ հայրենիքն է և հպարտությամբ եմ կրում ազգային հավաքականի մարզաշապիկը»:

Մովսիսյանը նշել է, որ յուրաքանչյուր խաղում պետք է միայն հաղթանակի տրամադրվել.

«Մենք պարզապես այլ ելք չունենք: Ալբանացիների դեմ խաղը կամ կպահպանի հույսը կամ կամ վերջ կդնի մեր հեռանկարներին: Մենք կարող ենք հաջողության հասել, դրա համար պետք է ներդնենք մեր լավագույն որակները, դա վերաբերում է ֆուտբոլիստերին՝ առանձին վերցրած և ողջ թիմին»:

«Այո, այս ընտրական փուլում արդյունավետության հետ կապված խնդիրներ ունենք: Սական դա միայն հարձակվողների մեղքը չէ: Ֆուտբոլը թիմային խաղ է: Եթե գոլ ենք խփել, ապա շնորհիվ թիմային գործողությունների: Այս դեպքում հարձակվողը ես եմ և պետք է ավելի սուր գործեմ: Ժամանակակից ֆուտբոլում գոլ խփելու հնարավորությունը փոքր է, եթե գնդակը ճիշտ պահին չես ստանում: Մեզ մոտ ոչ ոք գոլ չի խփել՝ տասնյակ մրցակիցների շրջանցելով, մենք դարպասը գրավել ենք կոմբինացիոն խաղի արդյունքում: Համաձայն եմ՝ թիմին միշտ էլ անհրաժեշտ են առաջատարներ: Սակայն առանց խաղընկերների շատ բանի չես հասնի: Եվրո 2012-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը լավ արդյունք ցույց տվեց շնորհիվ բոլորի՝ ներառյալ մարզչական շտաբի: Առաջատարներից շատ բան է կախված, բայց ոչ ամեն ինչ: Խաղերի ժամանակ մենք պետք է լինենք միասնական, միայն այդ դեպքում մեզ մոտ կրկին հաջողություն կլինի»,- հավելել է հարձակվողը: