ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ պատասխանեց, որ ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ անձերի շուրջ չէ իրենց պայքարը, այլ համակարգային փոփոխությունների շուրջ է:

 

«Այս ոչ իշխանական ուժերի տրանսֆորմացիաները պետք են բերի իշխանական ուժերի և քաղաքական որոշում կայացնելու բովանդակության փոփոխությանը: Անձնավորված, անձնական ատելությանը մենք դեմ ենք»,- ասաց Միքայել Մելքումյանը, ում խոսքին որպես հավելում ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանն ասաց. «Եթե անձնավորվածի մասին է խոսքը՝ հայ ժողովրդի թիվ մեկ չարիքը Հեյդար Ալիևն է»,- ասաց պատգամավորը և խորհուրդ տվեց ավելի խորը մտածել՝ հասկանալու իր ասածը: