Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարողությունը գնահատվում Է 750 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ՈՒկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակը, որը կազմել Է Forbes հանդեսը:

 

 

Հրատարակությունը գրում Է, որ Պորոշենկոն դեռես մնում Է Roshen կորպորացիայի սեփականատերը, չնայած որ խոստացել Էր նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում վաճառել բիզնեսը:

 

 

Ամենահարուստ ուկրաինացին Է ճանաչվել Ռինատ Ահմետովը, որի կարողությունը գնահատվում Է 6,9 մլրդ դոլար: 1,5 մլրդ դոլարով երկրորդ տեղում Է մեդիամագնատ Վիկտոր Պինչուկը, երրորդում՝ «Պրիվատ» ֆինանսական խմբի հիմնադիր Իգոր Կոլոմոյսկին (1,4 մլրդ դոլար): Պորոշենկոն զբաղեցնում Է 8-րդ դիրքը:

Անցյալ տարի Պորոշենկոյի ակտիվները, Forbes-ի վարկածով, կազմում Էին 1,3 մլրդ դոլար: