Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված խաղից ցառաջ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը հանդիպեցին լրագրոների հետ և խոսեցին իրենց տպավորությւնների մասին:

Վալերի Գազաևը ասուլիսի ժամանակ նշեց, որ Խորեն Հովհաննիսյանը մեծագույն ֆուտբոլիստ է և հիանալի մարդ: «Մեծ սիրով եմ ժամանել' նրան շնորհավորելու համար: Բոլորին շնորհավորում եմ լավ տոնի առթիվ»:

Եվգենի Լովչև իր հերթին հավելեց «Մեզ բոլորիս համար Խորեն Հովհաննիսյանը մեծ ֆուտբոլիստ է: Մեծ պատիվ է, որ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են ժամանել»:

Իգոր Բելանով շնորհակալություն հայտնեց հրավերի համար.

«Շնորհակալ եմ հրավերի համար, խոստանում, որ վաղը ֆուտբոլային տոնի համար ամեն ինչ կանեմ»:

Հիշեցնենք, որ լեհենդար հայ ֆուտբոլիստի 60-ամյակին նվիրված խաղը տեղի կունենա վաղը: Խաղը բարեգործական բնույթ է կրում: