Ավարտվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ավստրալիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստան վերադարձի ճանապարհին նախարարը Աբու Դաբիում հանդիպել և զրուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ:

 

 

Երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարը Աբու Դաբիի նորակառույց Սուրբ Նահատակաց եկեղեցում մասնակցելու է Ծաղկազարդի արարողությանը և պատարագին, որը կմատուցի Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ Վարդապետ Տոնոյանը: Արարողությունը տեղի կունենա ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանի հանդիսապետությամբ:

 

 

Պատարագի ավարտից հետո ծաղկեպսակ կդրվի եկեղեցու տարածքում նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապա Աբու Դաբիի Առաջնորդարանում տեղի կունենա նախարարի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ: