Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ հայտաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին վարչությունից, Մեղրու մաքսատան աշխատակիցների հետ իրականացրած համատեղ ստուգման ընթացքում, ԻԻՀ քաղաքացու ճամպրուկում նրանք հայտնաբերել են գաղտնարան, որում եղել է երկու կիլոգրամ ընդհանուր քաշով բյուրեղային սպիտակ փոշու պարունակությամբ չորս փաթեթ (ենթադրաբար' մետամֆետամինն):

 

 

Ներկա պահին՝ Մեղրիի մաքսատան աշխատակիցները միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգային գործողությունները: