Աշխարհի չեմպիոն, Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտո Կառլոսը Երևան չի ժամանել:

 

Պատճառը, թերևս, ֆուտբոլիստի ժամանակի սղությունն է:

 

Ավելի վաղ հողորդվում էր, որ ի թիվս այլ լեգենդար ֆուտբոլիստների, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպմանը կմասնակցի նաև բրազիլացին:

 

Նշենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը՝ ԽՍՀՄ հավաքականի և Աշխարհի հավաքականի միջև կկայանա այսօր, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

 

Խաղից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործության: