Շիրակի մարզը սեփական եկամուտների հավաքագրման մասով լավ ցուցանիշ արձանագրել է անցած տարի, սակայն դա չի նշանակում, որ բոլոր համայնքներն ունեցել են բարձր արդյունքներ: Եթե որոշ համայնքներ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարվա 2 ամիսների ընթացքում, գրանցել են 90 և բարձր տոկոս ցուցանիշ, ապա կան համայնքներ, որոնք նույնիսկ չեն հասել 50 տոկոսի սահմանին: Այս մասին մարտի 27-ին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, տեղեկացրեց ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:

 

 

2015թ© մարտի 1-ի դրությամբ՝ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 89©4%-ով. նախատեսված 279 մլն 966©3 հազ. դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 250 մլն 315©7 հազ© դրամ:

 

 

Մարզի վարչական տարածաշրջաններից 2015թ© երկու ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում' 43©5 %« իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 44©1 %« նվազումը 0©6%: Մարզի 25 համայնքներում նախատեսվածի հանդեպ 100% և ավելի բարձր ցուցանիշ են ապահովվել: Քաղաքային համայնքները 2015թ© երկու ամիսների սեփական եկամուտները կատարել են' Գյումրի քաղաքը' 99©3%« Արթիկ քաղաքը' 137©1%« Մարալիկ քաղաքը' 104©0%-ով: Նշված համայքների կողքին« սակայն մարզի թվով 46 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50©0 % ցուցանիշը:

 

 

«Մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները« որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին' սեփական եկամուտների հավաքագրման գործում: Սակայն առանձին համայնքներում մշտապես չի ապահովվում եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

 

 

ՀՀ պետական բյուջեով' 2015 թվականին նախատեսվել է տրամադրել 4 մլդ 168 մլն դրամ դոտացիա« որը նախորդ տարվա համեմատ աճել է 390 մլն դրամով: Ընդհանուր առմամբ, 79 համայքներում գրանցվել է դոտացիայի աճ« իսկ թվով 8 համայնքում՝ նվազում:

 

 

Արմենուհի Մխոյան