Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինցիները իրավունք ունեն ստեղծելու անկախ, կենսունակ, տարածքայնորեն ամբողջական պետություն իր մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում:

 

 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ-երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին ուղղված՝ Ռուսաստանի առաջնորդի ողջույնի ուղերձում, ովքեր մասնակցում են Շարմ Էլ-Շեյխ (Եգիպտոս) գագաթնաժողովին:

 

 

«Ռուսաստանն առաջիկայում շարունակելու է նպաստել այդ նպատակին՝ գործելով ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերի շրջանակներում, այդ թվում նաև միջազգային միջնորդների «քառյակում»»,-ընդգծել է Պուտինը: