Թուրքիայում բնակվող լազ բանաստեղծ Սերքան Էնգինը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ելույթ կունենա Դանիայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էնգինը, ապրիլի 28-ին նա Կոպենհագենում կգտնվի Միջազգային ազատ մամուլ ասոցիացիայի (Inte rnational Free Press Society) նախագահի հրավերով:

 

 

Դանիայի գրողների միության շենքում կայանալիք ելույթի ժամանակ Էնգինը խոսելու է ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայում խոսքի ազատության թեմաներով: Լազ պոետը իր նախկին հրապարակումներով և հայտարարություններով բազմիցս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը' համարելով այն մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործություն: