Կանադական Գալիֆաքսում Air Canada ավիաընկերության А-320 ինքնաթիռի կոպիտ վայրէջքի արդյունքում 25 մարդ է տուժել:

 

 

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը: Ավիաընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ АС624 չվերթով Տորոնտո ուղեւորվող ուղեւորներից 25-ը հոսպիտալացվել են կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով:

 

Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս էր եկել թռիչքուղուց: