Ալբանայի Էլբասան քաղաքում ավարտվեց Եվրո 2016-ի ընտրասկան փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի հավաքականը չնայած առաջինը հաշվի մեջ առաջ անցավ, ցավոք հաղթական հաշիվը պահպանել չկարողացավ:

Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով' 2:1 հաշվով: Հանդիպման բոլոր գոլերն էլ հեղինակեցին ալբանացիները: Նախ մեկնարկից 4 րոպե անց Մավրայը ինքնագոլի հեղինակ դարձավ:

Հանդիպման 70-րդ րոպեին մեր ազգային ընտրանու կազմում կարմիր քարտ ստացավ Հովհաննես Համբարձումյանը: 10 հոգով մնացած Հայաստանի հավաքականը նախ 77 -րդ րոպեին գնդակ ընդունեց սեփական դարպասը, ապա նաև 81-րդ րոպեին: Մրցակցի կազմում աչքի ընկան Մավրայը և Գաշին:

I խմբում Հայաստանի հավաքականը վերջին հորիզոնականում է՝ իր ակտիվում ունենալով միայն մեկ միավոր: Ալբանիան իր ակտիվում ունի 7 միավոր: