ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:

 

Ձյուն է տեղում Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր և Սպիտակ քաղաքներում:

 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: