«Այս պահին, ինչպես հայտնի է, որեւէ տրամաբանական վարկած կամ ամփոփում չկա՝ ո՞ր ուժերի կողմից կարող է լինել, բացի հրապարակի վրա գտնվող իր իսկ վարկածից, որ իր նախկին թշնամիները շարունակում են իրեն թշնամի մնալ եւ Ռուսաստանի ԿԳԲ-ի գործակալներն են հետաքրքրված»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք հայտնելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին' ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Սակայն նրա համար անհավանական է Պ. Հայրիկյանի առաջ քաշած վարկածը: «Ես, ճիշտն ասած, հավանական չեմ համարում եւ չեմ տեսնում Ռուսական կայսրությանը վտանգ սպառնացող Պարույր Հայրիկյանին: Կայսրության դեմ Հայաստանում բազմաթիվ քաղաքական նախատեսելի ուղղություններ, անձինք եւ խմբեր կան' քաղաքական դաշտում ակտիվ գործող, եւ եթե այդպիսի վտանգի մասին կարելի է խոսել, ապա դա կարող է լինել որեւէ մեկ այլ խումբ կամ որեւէ մեկը, բոլոր դեպքերում, ես չեմ տեսնում այդ վարկածի հավանականությունը»,- ասաց ազգագրագետը: Հրանուշ Խառատյանը հավելեց նաեւ, որ հիմա կանխատեսելի են միայն այն սցենարները, որոնք հաջորդելու են տեղի ունեցածին: ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները տեղի ունեցածն օգտագործելու են:

«Իշխանական կողմի առաջին քայլը այն էր, որ հայտարարում էին՝ սա ուղղված է գործող իշխանությանը, իմ անձնական մոտեցմամբ, սա, կարծում եմ, մի ձեւ էր՝ արտահայտելու համար, թե իբր իշխանությունը ընդդիմության մեջ է: Ի վերջո, քաղաքական է տեղի ունեցածը: ...Իշխանությունը, այդպես բանաձևելով, հասարակությանը եւ, ենթադրում եմ, նաեւ այդ խնդրով շահագրռիռ արտաքին կողմերին ուզում է ցույց տալ՝ ինչ ցավալի եւ արատավոր ընդդիմության հետ է ինքը ուզում աշխատել եւ երբեմն այնպիսի մեթոդներով, որոնք գուցե ամենաընդունելին են եւ քաղաքակիրթ չեն: Անկախ նրանից' կհետաձգվեն, թե կշարունակվեն ընտրությունները, վստահ եմ, որ բոլորն էլ պիտի օգտագործեն եղածը իրենց քարոզչության մեջ: Հետագայում ես մտավախություն, տագնապ ունեմ նաեւ՝ նայած նրան, թե ով ինչպես կօգտագործի եղածը, հետագայում եղածը կտեղափոխեն օգտագործման դաշտ, այսինքն' անձինք, խմբեր կարող են մեղադրվել: Սա առաջացնելու է տագնապ, անվստահություն եւ խնդիրների շարան»:

Քրիստինա Մկրտչյան