Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերին, քննարկել են իրանական միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով Լո զանում կայացած հանդիպման արդյունքները:

 

«Կողմերը քննարկել են «վեցյակ»-Իրան բանակցային փուլի ընթացքը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ի շահ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման»,- ասված է Facebook-ում ՌԴ ԱԳՆ-ի աջում զետեղված հաղորդագրության մեջ:

 

«Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային մի քանի հրատապ խնդիրներ՝ մերձավորարեւելյան իրադրության շեշտադրմամբ»,- հավելել են ԱԳ նախարարությունում:

 

Լավրովը նաեւ մասնակցել է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համակարգող նիստին՝ նախարարների մակարդակով:

 

Կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ մինչ այժմ չկարգավորված մի քանի հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում են Թեհրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքմանը: