Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահութ յան շրջանակներում' Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, Տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով:

 

Համաժողովի նպատակն է համախմբել և ուժեղացնել միջոլորտային համագործակցությունը' ուղղված բնակչության խոցելի խմբերում և անդրսահմանային տարածման տուբերկուլոզի դեմ պայքարին:

 

Համաժողովին հրավիրված են Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների մի շարք պետությունների առողջապահության, սոցիալական ապահովության, ֆինանսների նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: