Արտերկրի մեր հայրենակիցները մարտի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 11:00-13:00-ն «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:

 

ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին: