Հայաստանի հավաքականին Եվրո 2016-ի ընտրական փուլում հաղթելուց հետո, Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց տպավորությունների մասին են խոսել. տեղեկացնում է ալբանական մամուլը:

Տաուլյանտ Ջական նշել է. «Հանդիպմանը հաջողությունը մեզ չէր ժպտում, բայց հաղթանակի հասանք արժանիորեն, քանի որ գոլային պահեր ունեինք և իրացրինք դրանք»:

«Խաղը շատ բարդ ստացվեց, բայց արժանիորեն հաղթեցինք: Հաղթանակի համար ամեն բան արեցինք»,- հավելել է Լորիկ Ցանան: